«Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 1998թ-ին։ Այն ոչ առևտրային, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ունի սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական և հանրօգուտ այլ նպատակներ։ Հիմնադրամի ֆինանսական միջոցները գոյանում են Սուքիասյանների ընտանիքի և նրանց կողմից հիմնադրված իրավաբանական անձանցից անհատույց ստացված նյութական և ֆինանսական միջոցներից։