Loading
ՄԵՐ ՄԱՍԻՆ

«ՌՈՍԻԱ ՄՈԼ»

Ռոսիա Մոլ-ը զվարճաառեւտրային բազմաֆունկցիոնալ կենտրոն է ընտանիքի բոլոր անդամների համար, որը սկսել է իր գործունեությունը 2016թ. մարտի 5-ից:
Մոլի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ գտնվում է Երեւանի կենտրոնում եւ միակն է իր տեսակի մեջ, որն ունի մուտք Երեւանի մետրոպոլիտենից:
Մոլը զբաղեցնում է շուրջ 20,000 քմ առեւտրային տարածք, որտեղ իրենց գործունեությունն են ծավալում այնպիսի հայտնի ապրանքանիշներ, ինչպիսիք են՝ Carrefour, OVS, Terranova, LC Waikiki, VLV Electronics, Miniso, Zarina, Kari եւ այլն:
Ռոսիա մոլը առաջարկում է նաեւ հաճելի ժամանց ամբողջ ընտանիքի համար՝ PlaySpace մանկական ժամանցի համալիրում, որտեղ առկա է սրճարան, ռեստորան, խաղային ավտոմատներ, ավտոդրոմ, ցատկահրապարակ:
Մենք ստեղծել ենք միջավայր, որը հարմար եւ հաճելի է դարձնում Ձեր ժամանցը մեզ մոտ:
Այցելելով Ռոսիա մոլ՝ դուք կգտնեք այն ամենը, ինչը կդարձնի ձեր օրը հագեցած եւ չկրկնվող:

Տիգրան Մեծի պող., 16 շենք