Loading
ՄԵՐ ՄԱՍԻՆ

«ՍԻԼ-ՄԱԱԶԱ»

Այս ընկերությունը խմբավորում է Երևանի “Զովք” գործարանը և “ՍԻԼ հանքային ջրերի գործարանը”:
Այն Երեւանի «ԶՈՎՔ» գործարանի պետական ձեռնարկության իրավահաջորդն է: Գտնվում է Շենգավիթ համայնքում: Ընդհանուր հողատարածքը կազմում է 2,8 հա, շենք–շինությունների (արտադրական, գրասենյակային, պահեստային) ընդհանուր մակերեսը 3,500 քմ:
Մասնավորեցվել է 1995 թվականին: Բաժնետոմսերի 64 տոկոսը պատկանում է Սուքիասյան եղբայրներին, 36 տոկոսը՝ “Հարվալ Գրուփ” ընկերությանը ԱՄԷ-ից:
Ընկերության հիմնական արտադրական տարածքներն են ջրի մշակման արտադրամասը, ապակյա շշերի լցման արտադրամասը, PET շշերի լցման արտադրամասը:
Ընկերության հիմնական գործունեությունը` բնական հյութերի արտադրություն և վաճառք:
Արտադրում է մանգոյի, գուավայի և խնձորի հյութեր ՄԱԱԶԱ ապրանքանիշով՝ օգտագործելով ներկրված պյուրեներ 0.25լ, 1.0լ, 1.5լ PET շշերով, 0.25լ և 0.75լ ապակյա շշերով, ինչպես նաև լոլիկի, մասուրի, ծիրանի, դեղձի և խաղողի բնական հյութեր 0.25լ և 0.75լ ծավալով ապակե շշերով “ԶՈՎՔ”ապրանքանիշով՝ օգտագործելով տեղական հումք:
Համապատասխանում է ISO 9001:2008 որակի ստանդարտների պահանջներին:

Երևան Գետառի փող., 4/8 շենք