21 փետրվար 2025
Հայէկոնոմբանկը 20 մլն ՀՀ դրամ է նվիրաբերել Հայաստան hամահայկական հիմնադրամին

 

Հայէկոնոմբանկը միացել է «Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնին՝ նվիրաբերելով 20 մլն ՀՀ դրամ Հայաստան hամահայկական հիմնադրամին: 


Ազգային նվիրատվության ամենամյա 27-րդ հեռուստամարաթոնը նպատակ ունի աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերն ուղղել մեր երկրի ամրապնդմանն ու զարգացմանը։